Բան չունի՞ ասելու Փաշինյանի վարչակարգը, որ անընդհատ փողհարում է «հաստատված խաղաղության» մասին․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Խիստ ցավալի է, բայց սպասելի իրականություն…

Ալիևյան ցեղասպանական ռեժիմը հիմնահատակ ավերել է նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին՝ բռնազավթված Արցախից հայկական ժառանգության ոչնչացման իրենց հետևողական քաղաքականությանը հավատարիմ:


Բան չունի՞ ասելու Փաշինյանի վարչակարգը, որ անընդհատ փողհարում է «հաստատված խաղաղության» մասին և պատրաստ էր աջակցել նույնիսկ Պաղեստինի մշակութային ժառանգության պաշտպանությանը:

Դե, դուք «խնամեք» Ալիևի «խաղաղությունը», իսկ ինքն էլ «կխնամի» մեր ժառանգությունն ու ինքնությունը, որի համար, չմոռանա՛ք, շնորհակալություն հայտնել եղբայրական ռեժիմին…

Հա, երևի էս եկեղեցին էլ չուզողներն ու ռևանշիստներն են քանդել՝ ի հեճուկս «հաստատված խաղաղության» և «հայ-ադրբեջանական դարավոր բարեկամության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment