https://arm.sputniknews.ru/20260412/es-karvogh-ei-nranc-mek-orum-vochnchacnel-trampy-krkin-sparnum-e-iranin-100924944.html
«Ես կարող էի նրանց մեկ օրում ոչնչացնել»․ Թրամփը կրկին սպառնում Է Իրանին
«Ես կարող էի նրանց մեկ օրում ոչնչացնել»․ Թրամփը կրկին սպառնում Է Իրանին
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կվերսկսի հարվածները, եթե Իրանը չընդունի Վաշինգտոնի պայմանները: 12.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-12T19:26+0400
2026-04-12T19:26+0400
2026-04-12T19:26+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_0:8:1500:852_1920x0_80_0_0_fa45ff536bc471899c58e54d91a8f924.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնում Է Իրանին՝ հայտարարելով, թե կարող էր նրանց ոչնչացնել մեկ օրում: Fox News-ի հետ հարցազրույցում նա նաև ասել է, թե ԱՄՆ-ը կվերսկսի հարվածներն Իրանի դեմ, եթե Թեհրանը չընդունի Վաշինգտոնի պայմանները:Թրամփը հավելել է, թե անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը կարող է ոչնչացնել Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները:ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրենք պատրաստ են շարունակել հարվածներ հասցնել Իրանին, եթե չբացվի Հորմուզի նեղուցը։ Նա տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիան և մի քանի այլ երկրներ ականազերծող նավեր կուղարկեն նեղուց:Սպիտակ տան ղեկավարը նաև հասցրել է Չինաստանին սպառնալ 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքերով, եթե բացահայտվի, որ Պեկինը Թեհրանին ռազմական հանդերձանք է մատակարարել:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_106:0:1439:1000_1920x0_80_0_0_407d0a43ea4a738bc677fe85d2c25adc.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կվերսկսի հարվածները, եթե Իրանը չընդունի Վաշինգտոնի պայմանները:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնում Է Իրանին՝ հայտարարելով, թե կարող էր նրանց ոչնչացնել մեկ օրում: Fox News-ի հետ հարցազրույցում նա նաև ասել է, թե ԱՄՆ-ը կվերսկսի հարվածներն Իրանի դեմ, եթե Թեհրանը չընդունի Վաշինգտոնի պայմանները:
«Ես իմ ժողովրդին ասացի՝ ինձ 90% պետք չէ, ինձ 95% պետք չէ, ինձ ամեն ինչ է պետք»,- հայտարարել է նա։
Թրամփը հավելել է, թե անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը կարող է ոչնչացնել Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրենք պատրաստ են շարունակել հարվածներ հասցնել Իրանին, եթե չբացվի Հորմուզի նեղուցը։ Նա տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիան և մի քանի այլ երկրներ ականազերծող նավեր կուղարկեն նեղուց:
Սպիտակ տան ղեկավարը նաև հասցրել է Չինաստանին սպառնալ 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքերով, եթե բացահայտվի, որ Պեկինը Թեհրանին ռազմական հանդերձանք է մատակարարել: