Փեզեշքիանը Պուտինի հետ զրույցում խոսել է Իրան-ԱՄՆ բանակցությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոսել է ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Իրանի նախագահը խոսել է ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցություններից և գնահատանք է հայտնել Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում, որն ուղղված է իրավիճակի թուլացմանը։

Փեզեշքիանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Իրանի ժողովրդին տրամադրված մարդասիրական օգնության համար», – հայտնել է մամուլի ծառայությունը։

–00—ՅՄ

Leave a comment