ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոսել է ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Իրանի նախագահը խոսել է ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցություններից և գնահատանք է հայտնել Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում, որն ուղղված է իրավիճակի թուլացմանը։
Փեզեշքիանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Իրանի ժողովրդին տրամադրված մարդասիրական օգնության համար», – հայտնել է մամուլի ծառայությունը։
–00—ՅՄ