Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան ռազմական ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ազգին ամբոխից տարբերողը հավաքական հիշողությունն է։
Հայերը միշտ կարողացել են անխաթար պահել պատմական հիշողությունը՝ երախտագիտությամբ խոնարհվելով նրանց առջև, ովքեր անմահացրել են այն։
Ուղիղ 11 տարի առաջ Վատիկանի սրտում՝ Սուրբ Պետրոսի տաճարում, Ֆրանցիսկոս Պապը մատուցեց պատմական պատարագ՝ Հայոց ցեղասպանությունը հռչակելով որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։
Այդ օրը ցեղասպանության արհավիրքով անցած մեր ժողովուրդը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ընկնել ու բարձրանալ գիտի, տառապել ու վերապրել գիտի, հիշել ու առաջ շարժվել գիտի։
Ուրացման ու մոռացության այսօրվա գռեհիկ քարոզը ուղիղ ճանապարհ է՝ ազգը նորից ամբոխ դարձնելու։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: