ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի իր ելույթի ընթացքում գնահատել է ԵԽ-ի հետևողական ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ․
«Խորապես գնահատում ենք ԵԽ-ի հետևողական ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, անսասան նվիրվածությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ձեր աջակցությունը երկարատև խաղաղությանը, կարգավորման մարդասիրական ձգտմանը և մարդու իրավունքներին շարունակում է կենսականորեն կարևոր մնալ, քանի որ մենք շրջում ենք տասնամյակների թշնամանքի էջը»։