Շրջում ենք տասնամյակների թշնամանքի էջը․ Միրզոյանը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին > Լուրեր Հայաստանից

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի իր ելույթի ընթացքում գնահատել է ԵԽ-ի հետևողական ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ․

«Խորապես գնահատում ենք ԵԽ-ի հետևողական ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, անսասան նվիրվածությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ձեր աջակցությունը երկարատև խաղաղությանը, կարգավորման մարդասիրական ձգտմանը և մարդու իրավունքներին շարունակում է կենսականորեն կարևոր մնալ, քանի որ մենք շրջում ենք տասնամյակների թշնամանքի էջը»։

Leave a comment