Համակարգային կոռուպցիան շատ ավելի ծանր, վտանգավոր տեմպերով հիմա գոյություն ունի․ Արսեն Բաբայան

Կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում AntiCor հակակոռուպցիոն հարթակի հիմնադիր, իրավապաշտպան Արսեն Բաբայանն ասել է․ «Իշխանությունն ասում է, համակարգային կոռուպցիա գոյություն չունի։ Բայց համակարգային կոռուպցիան շատ ավելի ծանր,  վտանգավոր տեմպերով հիմա գոյություն ունի, որի մասին մենք հենց աշխատաժողովի ժամանակ խոսելու ու ներկայացնելու ենք»։

Նա ընդգծել է, որ տարբեր պաշտոնյաներ փորձում են ստեղծել այնպիսի տպավորություն, որ կոռուպցիան միայն կաշառքն է, ինչ-որ պետական ծառայողի փող տալը, և համակարգայինն էլ այն է, որ դրանից իբր բաժին ունի Նիկոլ Փաշինյանը։

«Ես նորից եմ կրկնում, իրենց նկարագրած համակարգային կոռուպցիոն, որ չկա, չենք կարող վստահ կերպով պնդել, բայց նույն կերպ էլ նախկինում էլ հնարավոր չի եղել դա պնդել ու հաստատել»,-աել է Բաբայանը։

Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման նպատակով պաշտոնյաներին միլիոնավոր դրամների պարգևավճարներ բաժանելու մասին հարցին, հարթակի հիմնադիրն ասաց՝ աշխատաժողովի բանախոսներից առնվազն երկուսը խոսելու են այդ թեմայով։

Հիշեցնենք, որ աշխատաժողովը կազմակերպել է AntiCor հակակոռուպցիոն հարթակը, որը գործում է արդեն 4 ամիս։

Աշխատաժողովին մասնակցելու համար հրավիրվել են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝  հանրային գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, բլոգերներ, իրավապաշտպաններ։

Նրանք խոսելու են իրենց գործունեության ոլորտում առաջացած կոռուպցիոն ռիսկերից, դրանց նպաստող պայմաններից, դրանց հակազդման միջոցներից և ընդհանրապես կոռուպցիայի և դրա դեմ պայքարի փիլիսոփայությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment