https://arm.sputniknews.ru/20260412/islamabadum-amn-i-u-irani-banakcutjunnern-ardjunq-chen-tvel-100912043.html
Իսլամաբադում ԱՄՆ-ի ու Իրանի բանակցություններն արդյունք չեն տվել
Իսլամաբադում ԱՄՆ-ի ու Իրանի բանակցություններն արդյունք չեն տվել
Sputnik Արմենիա
Պակիստանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի ու Իրանի բանակցությունները արդյունք չեն տվել, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հեռացել է Իսլամաբադից։ 12.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-12T09:09+0400
2026-04-12T09:09+0400
2026-04-12T09:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություններ
պակիստան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
Պակիստանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի ու Իրանի բանակցությունները արդյունք չեն տվել, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հեռացել է Իսլամաբադից։«Իրանը նախընտրել է մերժել մեր առաջարկները, մենք վերադառնում ենք Վաշինգտոն առանց համաձայնության և, կարծում եմ, դա վատ է հենց Իրանի համար»,-ասել է Ջեյ Դի Վենսը։Վաշինգտոնի առանցքային պայմանը մնում Է Թեհրանի հստակ պարտավորությունը՝ հրաժարվել միջուկային զենքի մշակումից և տեխնոլոգիաներից, որոնք թույլ են տալիս արագ ստեղծել այն:«Մենք պետք է տեսնենք միանշանակ և երկարաժամկետ հանձնառություն միջուկային զենքից հրաժարվելու հարցում։ Առայժմ դա չկա»։Իրանի ԱԳՆ-ում էլ հայտարարել են, որ կողմերը փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ, սակայն 2-3 կարևոր հարցերի վերաբերյալ կարծիքները բաժանվել են, ինչի պատճառով համաձայնություն ձեռք չի բերվել: Բանակցություններն անցել են անվստահության մթնոլորտում, և ոչ ոք չէր սպասում, որ համաձայնությունը ձեռք կբերվի մեկ նստաշրջանում, նշել են իրանական գերատեսչությունում:Թեհրանը հայտարարել է նաև Վաշինգտոնի «չափից դուրս պահանջների» մասին։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պակիստան
2026
Լուրեր
am_HY
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, պակիստան
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, պակիստան
Պակիստանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի ու Իրանի բանակցությունները արդյունք չեն տվել, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հեռացել է Իսլամաբադից։
«Իրանը նախընտրել է մերժել մեր առաջարկները, մենք վերադառնում ենք Վաշինգտոն առանց համաձայնության և, կարծում եմ, դա վատ է հենց Իրանի համար»,-ասել է Ջեյ Դի Վենսը։
Վաշինգտոնի առանցքային պայմանը մնում Է Թեհրանի հստակ պարտավորությունը՝ հրաժարվել միջուկային զենքի մշակումից և տեխնոլոգիաներից, որոնք թույլ են տալիս արագ ստեղծել այն:
«Մենք պետք է տեսնենք միանշանակ և երկարաժամկետ հանձնառություն միջուկային զենքից հրաժարվելու հարցում։ Առայժմ դա չկա»։
Իրանի ԱԳՆ-ում էլ հայտարարել են, որ կողմերը փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ, սակայն 2-3 կարևոր հարցերի վերաբերյալ կարծիքները բաժանվել են, ինչի պատճառով համաձայնություն ձեռք չի բերվել: Բանակցություններն անցել են անվստահության մթնոլորտում, և ոչ ոք չէր սպասում, որ համաձայնությունը ձեռք կբերվի մեկ նստաշրջանում, նշել են իրանական գերատեսչությունում:Թեհրանը հայտարարել է նաև Վաշինգտոնի «չափից դուրս պահանջների» մասին։