ԻՔՄ-ն հրապարակել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների թիվը

Քաղաքականություն

11.04.2026 | 20:51

Այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 17:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցություն հանրահավաքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:05-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 12 500 մարդ:

«Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով»,-հայտնում են միավորումից։

Ավելին՝ այստեղ։

Leave a comment