Սևանա լճի ջրի մակարդակը հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նվազել է 2 սանտիմետրով՝ նոյեմբերի 1-ի դրությամբ հասնելով 1900.55 մետրի, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Միաժամանակ, նախորդ տարվա նոյեմբերի 1-ի ցուցանիշի համեմատ Սևանի ջրի մակարդակը 23 սանտիմետրով բարձր է։ Իսկ 2026 թվականի հունվարի 1-ի տվյալների հետ համեմատությամբ գրանցվել է 33 սանտիմետր բարձր մակարդակ։
Կենտրոնը տեղեկություններ է ներկայացրել նաև Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալների վերաբերյալ։ Մասնավորապես, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած մեկշաբաթյա ժամանակահատվածում ջրատարի միջոցով Սևանա լիճ է մատակարարվել 0.518 միլիոն խորանարդ մետր ջուր։
Ըստ հրապարակված տվյալների՝ 2026 թվականի սկզբից մինչև նոյեմբերի 1-ն Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխված ջրի կուտակային ծավալը հասել է 177.820 միլիոն խորանարդ մետրի։