Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում երկկողմանի կլոր սեղան է անցկացրել ադրբեջանական և հայկական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ, հայտնում են ադրբեջանական զլմ-ները։

Հանդիպման ընթացքում Հաջիևը մասնակիցների հետ քննարկել է մի շարք հարցեր և պատասխանել հայկական պատվիրակության հարցերին։

Կարևորվել են երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումը և Ադրբեջանի միջոցով Հայաստանին տարանցիկ ապրանքների մատակարարումը։ Ընդգծվել է, որ TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան։

Շեշտադրվել է նաև խաղաղության օրակարգի շուրջ երկկողմ բանակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումների և վստահության ամրապնդման միջոցառումների կարևորությունը։

Leave a comment