Նախաքննությունն ավարտված է․ կանխելու են Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը․ փաստաբան

Մարտի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ էին բացել, իսկ երբ երիտասարդը նշել էր, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ էր եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման էին ենթարկել երիտասարդներին։

3 անձ ձերբակալվել էր, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։ Միքայել Մինասյանն ու Գևորգ Գևորգյանն ավելի ուշ ազատ էին արձակվել։

Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),

Դավիթ Մինասյանն ունի բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

–00—ՍՊ

Leave a comment