Մյուս ուժերը, ովքեր փորձում են Նիկոլի հետ հավասար նաև «Հայաստան» դաշինքին խփելով քվե ստանալ, այս կամ այն պատճառաբանությամբ տեսանելի չեն եղել նախորդ շրջանում․ Սևակ Նազարյան

Մի տեսակ տպավորություն են փորձում ստեղծել, որ «Հայաստան» դաշինքը խանգարում է մյուս ուժերին Նիկոլից փրկել երկիրը: Շատ կարճ կասեմ. «Հայաստան» դաշինքը ձևավորած բոլոր ուժերը առնվազն 20 թվից սկսած բացահայտ պայքարի մեջ են Նիկոլի ու նիկոլիզմի դեմ` փողոցում ու խորհրդարանում:

Մյուս ուժերը, ովքեր փորձում են Նիկոլի հետ հավասար նաև «Հայաստան» դաշինքին խփելով քվե ստանալ, այս կամ այն պատճառաբանությամբ տեսանելի չեն եղել նախորդ շրջանում` մեկը վախենում էր իր «անբիծ» հեղինակությունը փչացնել, մյուսը կեսից զադնի էր դնում, էն մյուսը չէր ուզում պետության հետ թարսվել ու էսպես շարունակ:

Հիմա ասածս ինչ է, եթե «Հայաստան» դաշինքի ուժերը չեն հիշեցնում ձեր ոչ վճռական ու որոշ դեպքերում ոչ տղայական վարքը` հանուն ընդհանուր գաղափարի, դուք մի փորձեք Նիկոլից սլաքների մի մասը թեքել դեպի մեր կողմ. էդ ոչ բարոյական է, ոչ էլ օգտակար:

Հ.Գ. Միակ շանսը, որ միավորվելով հնարավոր է Նիկոլին հաղթել, գոնե 3 ընդդիմադիր ուժերի խորհրդարան անցնելն ու միավորվելն է (էական չի` ով կլինի վարչապետ):

Սևակ ՆԱԶԱՐՅԱՆ

ՀՅԴ ԱՆԴԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment