ԵԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանը կիսում է առաջին տեղը

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների թվում է չորրորդ տուրից հետո։

Հայաստանի հավաքականի շախմատիստը 4 հնարավորից վաստակել է 4 միավոր և առաջին տեղը կիսում է իսպանացի գրոսմայստեր Էդուարդո Իտուրիզագա Բոնելիի հետ։

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 3.5-ական միավոր և նույնպես առաջատարների թվում են:

ԵԱ-ում այսօր հանգստյան օր է: 5-րդ տուրը կկայանա ապրիլի 12-ին։

Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 43 երկրների 502 շախմատիստներ: Հայաստանն ունի 15 ներկայացուցիչ։

Leave a comment