D&G-ի համահիմնադիրը հեռանում է նախագահի պաշտոնից

Ստեֆանո Գաբանան հրաժարական է տվել 1985 թվականին Դոմենիկո Դոլչեի հետ համահիմնադրած Dolce & Gabbana իտալական նորաձևության տան նախագահի պաշտոնից․ գրում է Euronews-ը։

63-ամյա Գաբանայի հեռանալն ընկերությունը որակել է որպես «կազմակերպչական և կառավարման էվոլյուցիայի բնական գործընթաց»։

Նախագահի պաշտոնը կստանձնի Ալֆոնսո Դոլչեն՝ Դոմենիկոյի եղբայրը․ նա կազմակերպության ղեկը կվերցնի ձեռքն այն փուլում, երբ ընկերությունը կանգնած է ֆինանսական խնդիրների առաջ, մասնավորապես՝ փորձում է հաղթահարել 450 միլիոն եվրո պարտքի հետ կապված խնդիրները։

Leave a comment