Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք․ փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։01-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան-Արզական ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հողազանգվածը սարից սահել և լցվել է ավտոճանապարհի վրա։