Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ և կա ռադիկալ առաջնորդների փնտրտուք. Ստեփան Դանիելյան

Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ: Քաղաքական էլիտայի ճգնաժամի հետևանքն այն է, որ երկրի ու հասարակության առջեւ եղած մարտահրավերները չեն լուծվում, ավելին, դրանք գնալով խորանում են: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան, ԲՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է, «Ըատ էլիտաների մասին տեսության հիմնադիրներից մեկի, իտալացի Վիլֆրեդո Պարետայի «էլիտաների շրջանառության» սկզբունքի, դեգրադացիան սկսվում է, երբ

— էլիտայի ներսում մրցակցությունը բացակայում է, հետևապես, տեղի է ունենում բացասական ընտրություն՝ ըստ հավատարմության, որի պատճառով ընկնում է մասնագիտական մակարդակը:

Արդյունքում իրականության կորուստ է տեղի ունենում

  • էլիտան դադարում է հասկանալ հասարակությանը
  • ապրում է «տեղեկատվական պղպջակում»

Հատեւանքներ

  • իշխանությունն օգտագործվում է անձնական շահերի համար
  • պետությունը վերածվում է ռեսուրսի
  • սոցիալական լարվածությունը խորանում է
  • անհավասարությունն աճում է
  • ընկնում է վստահությունն պետական ու քաղաքական ինստիտուտների հանդեպ
  • աճում է ցինիզմը, դժգոհություններն ու ապատիան

Հասարակության արձագանքը

  • հասարակությունը սկսում է փնտրել «հակաէլիտա»
  • առաջ են գալիս ռադիկալ առաջնորդներ

2018-ին մարդիկ ռադիկալ առաջնորդներ էին որոնում ու՝ գտան:

2018-ին իշխանության եկած հակաէլիտան ավելի խորացրեց իրավիճակը և հիմա նույնությամբ, բայց ավելի ծայրահեղ հետևանքներով, կրկնվում է այն ամենն, ինչը կար մինչ 2018-ը:

Հիմա նորից ռադիկալ առաջնորդների փնտրտուք կա:

Հետաքրքիր կլինի լսել արձագանքները, ինչ էլիտա և ինչ առաջնորդներ եք որոնում: Ինչպիսին պետք է լինեն և ինչ անեն, որ նրանց վստահեն»։

Leave a comment