«Եռաբլուր»-ում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվել են կանանց ծառայության վերաբերյալ և հարց ուղղել, թե արդյո՞ք նրա կին հարազատները պատրաստվում են համալրել բանակի շարքերը:
«Դուք ուշադիր չեք կարդում օրենքը։ Օրենքի նախագիծը կամավոր-պարտադիր է, որի շուրջ քննարկումներ են ծավալվել։ Այսինքն՝ եթե իմ դուստրը կամ իմ քույրը ցանկություն հայտնեն, ես միանշանակ կողջունեմ»,- ասել է Սարգսյանը:
Հարցին՝ նման ցանկություն նրանք հայտնե՞լ են, Սարգսյանը բացասական պատասխան է տվել:
«Եթե հայտած լինեին, կասեի, որ իմ քույրը կամ դուստրը ծառայում են»,- եզրափակել է փոխնախարարը: