https://arm.sputniknews.ru/20260410/pashinjany-vorvoshel-e-khaghaghutjan-menashnvorhy-vercnel-ir-dzerqy-vory-khardakhutjun-e-zurabjan-100871522.html
Փաշինյանը որոշել է խաղաղության մենաշնորհը վերցնել իր ձեռքը, որը խարդախություն է. Զուրաբյան
Փաշինյանը որոշել է խաղաղության մենաշնորհը վերցնել իր ձեռքը, որը խարդախություն է. Զուրաբյան
Sputnik Արմենիա
Քաղաքական գործչի խոսքով` «Թրամփի ուղի» նախագիծը, որը ներկայացվում է որպես մեծ ճեղքում դեպի խաղաղություն, մնացել է մտադրությունների մակարդակի վրա և վերջին… 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T15:55+0400
2026-04-10T15:55+0400
2026-04-10T15:55+0400
լևոն զուրաբյան
հայ ազգային կոնգրես (հակ)
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96529431_0:0:2500:1407_1920x0_80_0_0_766b1440c2a7aeb38082e31545944b8d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների գլխավոր հարցը խաղաղության հարցն է, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է խաղաղության մենաշնորհը վերցնել իր ձեռքը, որն էլ հերթական մեծ խարդախությունն է։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։Նրա խոսքով` իրենք Հայաստանին ինքնիշխան խաղաղություն բերելու ունակ միակ քաղաքական ուժն են։Նրա խոսքով` Փաշինյանը փորձում է 1.5 տարի սահմաններում չկրակելը , Ադրբեջանի տարածքով Հայաստան եկած մի քանի վագոն բենզինը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ։«Խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է դա անել, մեր գերիները շարունակում են տանջվել Բաքվի բանտերում, Ադրբեջանում շարունակում են խոսել Զանգեզուրի միջանցքի, Արևմտյան Ադրբեջանի և այլ տարածքների ազատագրման մասին»,–ասաց նա։Քաղաքական գործչի խոսքով` «Թրամփի ուղի» նախագիծը, որը ներկայացվում է որպես մեծ ճեղքում դեպի խաղաղություն, մնացել է մտադրությունների մակարդակի վրա և վերջին զարգացումների արդյունքում կորցնում է իր կենսունակությունը։Զուրաբյանն ընդգծեց, որ Փաշինյանը «խաղաղության դարաշրջան» էր բացում դեռ 2021 թվականի ընտրություններից առաջ, սակայն դրա արդյունքում ոչնչացվեց Արցախը, գրավվեցին ինքնիշխան տարածքներ Հայաստանից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96529431_206:0:2426:1665_1920x0_80_0_0_edf3380e107b46902996a25d34cd2ab8.jpg.webp
լևոն զուրաբյան, հայ ազգային կոնգրես (հակ), ազգային ժողովի ընտրություններ
լևոն զուրաբյան, հայ ազգային կոնգրես (հակ), ազգային ժողովի ընտրություններ
Քաղաքական գործչի խոսքով` «Թրամփի ուղի» նախագիծը, որը ներկայացվում է որպես մեծ ճեղքում դեպի խաղաղություն, մնացել է մտադրությունների մակարդակի վրա և վերջին զարգացումների արդյունքում կորցնում է իր կենսունակությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների գլխավոր հարցը խաղաղության հարցն է, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է խաղաղության մենաշնորհը վերցնել իր ձեռքը, որն էլ հերթական մեծ խարդախությունն է։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով` իրենք Հայաստանին ինքնիշխան խաղաղություն բերելու ունակ միակ քաղաքական ուժն են։
«Ով ճիշտ է գուշակում ընտրությունների գլխավոր հարցը և ճիշտ է կառուցում իր ընտրարշավը, նա էլ ունի ամենամեծ շանսերը տվյալ ընտրություններում հաջողության հասնելու։ Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ գիտի, դրա համար էլ խաղաղությունն ընտրել է որպես կարգախոս։ Փաշինյանը ցույց է տալիս դատարկ սրտիկ` կարմիր ձեռքերով ու կարծես հասկանում է, որ իր ձեռքերն արյունոտ են»,–ասաց Զուրաբյանը։
Նրա խոսքով` Փաշինյանը փորձում է 1.5 տարի սահմաններում չկրակելը , Ադրբեջանի տարածքով Հայաստան եկած մի քանի վագոն բենզինը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ։
«Խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է դա անել, մեր գերիները շարունակում են տանջվել Բաքվի բանտերում, Ադրբեջանում շարունակում են խոսել Զանգեզուրի միջանցքի, Արևմտյան Ադրբեջանի և այլ տարածքների ազատագրման մասին»,–ասաց նա։
Քաղաքական գործչի խոսքով` «Թրամփի ուղի» նախագիծը, որը ներկայացվում է որպես մեծ ճեղքում դեպի խաղաղություն, մնացել է մտադրությունների մակարդակի վրա և վերջին զարգացումների արդյունքում կորցնում է իր կենսունակությունը։
Զուրաբյանն ընդգծեց, որ Փաշինյանը «խաղաղության դարաշրջան» էր բացում դեռ 2021 թվականի ընտրություններից առաջ, սակայն դրա արդյունքում ոչնչացվեց Արցախը, գրավվեցին ինքնիշխան տարածքներ Հայաստանից։