Փաշինյանը որոշել է խաղաղության մենաշնորհը վերցնել իր ձեռքը, որը խարդախություն է. Զուրաբյան

https://arm.sputniknews.ru/20260410/pashinjany-vorvoshel-e-khaghaghutjan-menashnvorhy-vercnel-ir-dzerqy-vory-khardakhutjun-e-zurabjan-100871522.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96529431_206:0:2426:1665_1920x0_80_0_0_edf3380e107b46902996a25d34cd2ab8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լևոն զուրաբյան, հայ ազգային կոնգրես (հակ), ազգային ժողովի ընտրություններ

լևոն զուրաբյան, հայ ազգային կոնգրես (հակ), ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Քաղաքական գործչի խոսքով` «Թրամփի ուղի» նախագիծը, որը ներկայացվում է որպես մեծ ճեղքում դեպի խաղաղություն, մնացել է մտադրությունների մակարդակի վրա և վերջին զարգացումների արդյունքում կորցնում է իր կենսունակությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների գլխավոր հարցը խաղաղության հարցն է, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է խաղաղության մենաշնորհը վերցնել իր ձեռքը, որն էլ հերթական մեծ խարդախությունն է։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով` իրենք Հայաստանին ինքնիշխան խաղաղություն բերելու ունակ միակ քաղաքական ուժն են։

«Ով ճիշտ է գուշակում ընտրությունների գլխավոր հարցը և ճիշտ է կառուցում իր ընտրարշավը, նա էլ ունի ամենամեծ շանսերը տվյալ ընտրություններում հաջողության հասնելու։ Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ գիտի, դրա համար էլ խաղաղությունն ընտրել է որպես կարգախոս։ Փաշինյանը ցույց է տալիս դատարկ սրտիկ` կարմիր ձեռքերով ու կարծես հասկանում է, որ իր ձեռքերն արյունոտ են»,–ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով` Փաշինյանը փորձում է 1.5 տարի սահմաններում չկրակելը , Ադրբեջանի տարածքով Հայաստան եկած մի քանի վագոն բենզինը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ։

«Խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է դա անել, մեր գերիները շարունակում են տանջվել Բաքվի բանտերում, Ադրբեջանում շարունակում են խոսել Զանգեզուրի միջանցքի, Արևմտյան Ադրբեջանի և այլ տարածքների ազատագրման մասին»,–ասաց նա։

Քաղաքական գործչի խոսքով` «Թրամփի ուղի» նախագիծը, որը ներկայացվում է որպես մեծ ճեղքում դեպի խաղաղություն, մնացել է մտադրությունների մակարդակի վրա և վերջին զարգացումների արդյունքում կորցնում է իր կենսունակությունը։

Զուրաբյանն ընդգծեց, որ Փաշինյանը «խաղաղության դարաշրջան» էր բացում դեռ 2021 թվականի ընտրություններից առաջ, սակայն դրա արդյունքում ոչնչացվեց Արցախը, գրավվեցին ինքնիշխան տարածքներ Հայաստանից։

Leave a comment