Ադրբեջանում մարտավարական զորավարժություններ են անցկացվում

Քաղաքականություն

10.04.2026 | 14:41

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու գերատեսչության այլ պաշտոնատար անձինք N-րդ զորամասում ստուգել են ​​​​հրաձգությամբ անցկացվող մարտավարական զորավարժությունների ընթացքը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Նշվում է, որ ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն անցկացվող մարտավարական վարժանքների հիմնական նպատակն է՝ կատարելագործել հրամանատարների հմտությունները՝ ժամանակակից մարտական ​​մեթոդները հաշվի առնելով մշակված նոր օպերատիվ հայեցակարգին համապատասխան օպերատիվ որոշումներ կայացնելու, ստորաբաժանումները համագործակցաբար կառավարելու կարողությունները, ինչպես նաև բարելավել անձնակազմի տեսական և գործնական հմտությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment