Тhreads և ТikTok սոցիալական մեդիայի ընդդիմադիր հաշիվներում ու էջերում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող ֆեյսբուքյան գրառման էկրանապատկերը (screenshot):
Մասնավորապես, @qristina363 տիկտոկյան էջի ու Threads-ի օգտատեր Լիլիթ Հրաչիկի Գևորգյանի տարածած լուսանկարում երևում է, իբրև թե Փաշինյանի գրառումը, համաձայն որի՝ նա հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին մեղադրել է «եթովպացիներից այն գողանալու» մեջ։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներն ու բաց աղբյուրները, ստուգել նկարը արհեստական բանականության կամ խմբագրումների (photօshop) հետքեր հայտնաբերելու նպատակով։
Արտապատկերումները՝ @qristina363, Լիլիթ Հրաչիկի Գևորգյան էջերից։
Փաշինյանը նման գրառում չի արել․ նկարն ԱԲ-ով է ստեղծված
Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նման գրառում չի արել, ավելին՝ այդ գրառման փաստն ապացուցող հետքեր թվային տիրույթում՝ ԶԼՄ-ների կայքերում ու սոցմեդիայի արժանահավատ աղբյուրներում ևս չկան։
FIP.am-ը էկրանապատկերը ստուգեց արհեստական բանականության կամ խմբագրումների հետքեր հայտնաբերող մի շարք ծրագրերի միջոցով․ այդպիսի հարթակներն (My detector, Decopy AI) անմիջապես հայտնաբերեցին ԱԲ-ի միջամտությունը։
Ավելին՝ այստեղ