«Եթե էն ժամանակ ասվեր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին, ընտրիր Նիկոլին», հազարավոր մարդիկ չէին գնա դրան». Հակոբ Ասլանյան

«Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանը 2018-ին ինչպիսի մանիպուլյացիայով եկավ իշխանության: Հայտարարվում էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» ու այդտեղ կանգ էր առնում: Օգտվեցին նրանից, որ ժողովուրդն ուզում էր մերժել Սերժին: Եթե էն ժամանակ ասվեր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին, ընտրիր Նիկոլին», հազարավոր մարդիկ չէին գնա դրան»,- «Միահեծան իշխանության բացառումն ու դրան հասնելու միջոցները» թեմայով քննարկման ժամանակ ասել է պատգամավոր Հակոբ Ասլանյանը:


«Նիկոլին ասացին «Նիկոլ, վարչապետ» այն ժամանակ, երբ պաթետիկ վիճակը հասել էր մի կետի, երբ Հրապարակում 300-400 հազար մարդ կար ու էնտեղից գոռացին՝ «Նիկոլ, վարչապետ», այդպես գնաց ձնագնդին»,- հավելել է նա:


Նշենք, որ քննարկմանը մասնակցում են քաղաքական և հասարակական գործիչներ, իրավաբաններ:


Մանրամասները՝տեսանյութում

Leave a comment