Հայկական պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան․ ադրբեջանական զլմ-ներ

Քաղաքականություն

Հայկական պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան․ ադրբեջանական զլմ-ներ

Ադրբեջան է ժամանել հայկական պատվիրակությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանում տեղի է ունենում երկկողմ կլոր սեղան՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, որին մասնակցում են Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

 

20 հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունը ժամանել է ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանային և անձնագրային վերահսկողության բոլոր ընթացակարգերը։

 

Ըստ հաղորդագրության՝ պատվիրակության կազմում էին փորձագիտական ​​համայնքի, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Ստեփան Գրիգորյանը, Լուսինե Խառատյանը, Նաիրա Մարտիկյանը և այլք։

 

Հանդիպման ընթացքում քննարկվում են խաղաղության գործընթացի ներկա վիճակը, տարածաշրջանային իրավիճակը և վստահության ամրապնդման միջոցառումները։ Երկխոսությունը 2025 թվականի Վաշինգտոնի գագաթնաժողովում համաձայնեցված օրակարգի մաս է կազմում։

Leave a comment