Ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնվել են Զատկի հրադադարի շուրջ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Զատկի զինադադարի մասին։ Այս մասին հայտնել է Կրեմլը։

Զատկի զինադադարը ուժի մեջ կմտնի ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջը։

«Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ Զատկի կապակցությամբ, ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի երեկո հայտարարվում է հրադադար։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին հանձնարարվել է այդ ժամանակահատվածում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով»,- ասվում է հայտարարության մեջ։

Ի պատասխան այս հայտարարության՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ ձեռնարկելու «հայելային քայլեր»՝ հիշեցնելով, որ Կիևն արդեն առաջարկել էր զինադադար Զատկի համար։

Leave a comment