Դե թող մի մեքենա ապրանք տանեն Եվրամիություն․ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև ընտրելու մասին

https://arm.sputniknews.ru/20260409/de-tvogh-mi-meqena-apranq-tanen-evramiutjun-tsarukjany-eatmi-ev-emi-mijev-yntrelu-masin-100839645.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100826750_139:0:1250:833_1920x0_80_0_0_634a557be2f54b0897f787e12e859cce.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ ծառուկյան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

գագիկ ծառուկյան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

Նա ընդգծեց՝ Հայաստանի գյուղացիների և գործարարների ստեղծածը, մշակածն ու արտադրածը արտահանվում է Ռուսաստան։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի հետ կապերի խզումը հղի է վտանգավոր հետևանքներով։ Այս մասին ԲԿՀ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը։

Անդրադառնալով ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև ընտրություն կատարելու մասին Sputnik Արմենիայի հարցին` նա հիշեցրեց ՌԴ–ի դերը հայկական տնտեսության զարգացման գործում։

«Ասելով չի, դե թող մի մեքենա ապրանք տանեն Եվրամիություն։ Ռուսաստանը 100 տարվա մեր գործընկերն ու դաշնակիցն է, մենք այնտեղ ունենք 3 մլն հայություն, ամսական Հայաստան է գալիս 180 մլն տրանսֆեր։ Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, ՌԴ-ում ապրող, բայց գրանցում չունեցող մոտ 500 000 հայն էլ գան Հայաստան, գազի գինն էլ եթե դառնա 800 դոլար (այժմ 177 դոլար է -խմբ․), ի՞նչ է կատարվելու»,- ասաց Ծառուկյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանի գյուղացիների և գործարարների ստեղծածը, մշակածն ու արտադրածը արտահանվում է Ռուսաստան։ Եվ եթե գյուղացին զրկվի այդ հնարավորությունից, տնտեսությունը կկործանվի։

Հիշեցնենք` ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է` Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկումներ անցկացնում, բայց Մոսկվան դրան հանգիստ է վերաբերվում: Միևնույն ժամանակ, ՌԴ ղեկավարը բաց տեքստով ասել է, որ Երևանի չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Իր հերթին Փաշինյանը նշել է` Երևանը գիտի, որ ԵԱՏՄ–ում գտնվելն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց առայժմ այդ գործընթացները չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել:
ՌԴ–ն իրեն իրավունք է վերապահում ընտրությունների կոնտեքստում հստակեցնել ՀՀ ծրագրերը. Պեսկով

Leave a comment