https://arm.sputniknews.ru/20260409/de-tvogh-mi-meqena-apranq-tanen-evramiutjun-tsarukjany-eatmi-ev-emi-mijev-yntrelu-masin-100839645.html
Դե թող մի մեքենա ապրանք տանեն Եվրամիություն․ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև ընտրելու մասին
Դե թող մի մեքենա ապրանք տանեն Եվրամիություն․ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև ընտրելու մասին
Sputnik Արմենիա
Նա ընդգծեց՝ Հայաստանի գյուղացիների և գործարարների ստեղծածը, մշակածն ու արտադրածը արտահանվում է Ռուսաստան։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T21:40+0400
2026-04-09T21:40+0400
2026-04-09T21:54+0400
գագիկ ծառուկյան
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100826750_0:0:1250:704_1920x0_80_0_0_9c6951af14f9cd9b40bbb4f55798a5fa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի հետ կապերի խզումը հղի է վտանգավոր հետևանքներով։ Այս մասին ԲԿՀ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը։Անդրադառնալով ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև ընտրություն կատարելու մասին Sputnik Արմենիայի հարցին` նա հիշեցրեց ՌԴ–ի դերը հայկական տնտեսության զարգացման գործում։Նա ընդգծեց՝ Հայաստանի գյուղացիների և գործարարների ստեղծածը, մշակածն ու արտադրածը արտահանվում է Ռուսաստան։ Եվ եթե գյուղացին զրկվի այդ հնարավորությունից, տնտեսությունը կկործանվի։Հիշեցնենք` ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է` Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկումներ անցկացնում, բայց Մոսկվան դրան հանգիստ է վերաբերվում: Միևնույն ժամանակ, ՌԴ ղեկավարը բաց տեքստով ասել է, որ Երևանի չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Իր հերթին Փաշինյանը նշել է` Երևանը գիտի, որ ԵԱՏՄ–ում գտնվելն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց առայժմ այդ գործընթացները չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել:ՌԴ–ն իրեն իրավունք է վերապահում ընտրությունների կոնտեքստում հստակեցնել ՀՀ ծրագրերը. Պեսկով
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100826750_139:0:1250:833_1920x0_80_0_0_634a557be2f54b0897f787e12e859cce.jpg.webp
գագիկ ծառուկյան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
գագիկ ծառուկյան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Նա ընդգծեց՝ Հայաստանի գյուղացիների և գործարարների ստեղծածը, մշակածն ու արտադրածը արտահանվում է Ռուսաստան։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի հետ կապերի խզումը հղի է վտանգավոր հետևանքներով։ Այս մասին ԲԿՀ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև ընտրություն կատարելու մասին Sputnik Արմենիայի հարցին` նա հիշեցրեց ՌԴ–ի դերը հայկական տնտեսության զարգացման գործում։
«Ասելով չի, դե թող մի մեքենա ապրանք տանեն Եվրամիություն։ Ռուսաստանը 100 տարվա մեր գործընկերն ու դաշնակիցն է, մենք այնտեղ ունենք 3 մլն հայություն, ամսական Հայաստան է գալիս 180 մլն տրանսֆեր։ Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, ՌԴ-ում ապրող, բայց գրանցում չունեցող մոտ 500 000 հայն էլ գան Հայաստան, գազի գինն էլ եթե դառնա 800 դոլար (այժմ 177 դոլար է -խմբ․), ի՞նչ է կատարվելու»,- ասաց Ծառուկյանը։
Նա ընդգծեց՝ Հայաստանի գյուղացիների և գործարարների ստեղծածը, մշակածն ու արտադրածը արտահանվում է Ռուսաստան։ Եվ եթե գյուղացին զրկվի այդ հնարավորությունից, տնտեսությունը կկործանվի։