Բրազիլիայի առաջնության մեկնարկային 10 տուրում 10 մարզիչ պաշտոնանկ է արվել

Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնությունում մարզչական փոփոխությունների պակաս չի զգացվում։

Նոր մրցաշրջանը մեկնարկել է հունվարի 28-ին և մինչև օրս անցկացվել է 10 տուր։ Այդ ընթացքում առաջնությանը մասնակցող 20 ակումբներից 10-ը փոխել են գլխավոր մարզիչին, հաղորդում է Sport24-ը։

Պաշտոնից հեռացվել են «Կորինտիանսի», «Շապեկոենսեի», «Բոտաֆոգոյի», «Սանթոսի», «Կրուզեյրոյի», «Սան Պաուլուի», «Ֆլամենգոյի», «Ռեմոյի», «Վասկո դա Գամայի» և «Աթլետիկո Մինեյրոյի» մարզիչները։ Նրանց թվում են անվանի մասնագետներ Խորխե Սամպաոլին ու Տիտեն և աստղային ֆուտբոլիստներ Էրնան Կրեսպոն ու Ֆելիպե Լուիսը։

Բրազիլիայի առաջնության 10-րդ տուրից հետո առաջատար «Պալմեյրասն» է, որն ունի 25 միավոր։ 2-3-րդ տեղերը բաժանող «Սան Պաուլուն» ու «Ֆլումինենսեն» հավաքել են 20-ական միավոր։

Leave a comment