Արման Ծառուկյանը հայտնել է՝ ամսական որքան գումար է ծախսում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտնել է, թե որքան գումար է ծախսում ամեն ամիս։

«Ամեն ամիս ես ծախսում եմ 500-700 հազար դոլար։ Ամիսը մեկ անգամ ես գնում եմ ժամացույց, որի արժեքը շուրջ 250 հազար դոլար է»,- Full Send Podcast-ի եթերում ասել է հայ մարտիկը։

Ավելի վաղ Արման Ծառուկյանը հայտարարել էր, որ UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքել ավելի բարձր հոնորարով։ Վերջերս նա 1 միլիոն դոլար արժողությամբ մեքենա էր գնել։

Արման Ծառուկյանի հայրը շինարարության ոլորտում գործարար է։ 29-ամյա մարտիկը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին։ Հայաստանի ներկայացուցիչը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Leave a comment