Սպասվում են տեղումներ Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված

‼️Ուշադրություն ‼️

Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։

Նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում ևս 15-20սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։

Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում քամու ուժգնացում՝ 20-24մ/վ արագությամբ։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment