Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը չի արդարացնում Լիբանանի լայնածավալ ավերածությունները․ Կալլաս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կաjա Կալլասը համարել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի վրա կատարված հարվածները չափազանցված նքնապաշտպանություն է՝ պնդելով, որ դրանք վտանգում են Լիբանանի նկատմամբ կիրառվող հրադադարը։

Նա նշել է, որ «Հեզբոլլահը» Լիբանանին ներքաշել է հակամարտության մեջ, սակայն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում նման լայնածավալ ավերածությունները։

«Իսրայելի հարվածները երեկ երեկոյան հարյուրավոր մարդկանց կյանք խլեցին. դժվար է պնդել, որ նման կոշտ գործողությունները մտնում են ինքնապաշտպանության սահմանման մեջ։ Իսրայելի գործողությունները լրջորեն լարվածություն են առաջացնում Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համար, որը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա», – գրել է նա X-ում՝ նաև կոչ անելով «Հեզբոլլահին» զինաթափվել։

Leave a comment