Դավիթ Մինասյանի տեսակցությունների վերաբերյալ քննիչի որոշման դեմ բողոք է ներկայացրել նաև դատախազը․ փաստաբան

Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև … հսկող դատախազը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը – ո՛չ, ի վնաս է։

Ուշոտ ժամանակ կգտնեմ ու կընթերցեմ բողոքը – որ հասկանամ, թե է՞լ ինչ են ուզում Սբ.Պատարագին մասնակցելու համար Եկեղեցի այցելած ու այնտեղ «շառի» մեջ հայտնված տղայից»։

Leave a comment