Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել. Փաշինյանը կրկին խոսեց ՀԿԵ-ի մասին

https://arm.sputniknews.ru/20260409/rusastani-tikunqum-voreve-ban-chenq-patrastvum-anel-pashinjany-krkin-khvosec-hke-i-masin-100806908.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91480650_89:0:1513:1068_1920x0_80_0_0_01cbe6e5f318b7336f2b4239c56a2822.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ղազախստան, թրամփի ուղի (tripp), հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան

ղազախստան, թրամփի ուղի (tripp), հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Փաշինյանն նշեց, որ Ղազախստանը 2025 թ. օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրվածությունը TRIPP-ի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին` արդյոք Հայաստանը պատրաստվում է Հայաստան այցելած ղազախական պատվիրակության հետ քննարկել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցենսիոն կառավարման հանձնումը նրանց` անկախ ռուսական կողմի կարծիքից։

Փաշինյանը, չբացառելով, որ այս հարցին կանդրադառնան ղազախական պատվիրակության հետ հանդիպմանը, միաժամանակ ավելացրեց. «Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել, և ի հեճուկս ՌԴ–ի։ Համենայնդեպս, այս փուլում երկխոսության հնարավորությունները լայն են ու բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքները»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ղազախստանն իր հերթին հետաքրքրված է TRIPP–ով, Փաշինյանն ասաց, որ այս երկիրը 2025 թ. օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրվածությունը այս նախագծով։

«Սա միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացում, և գիտեք, որ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից է, մասնավորապես դեպի Չինաստան և Չինաստանից հոսքի առումով։ Այդ իմաստով ղազախ մեր գործընկերները փորձում են հասկանալ, թե առարկայական ինչ հնարավորություններ են բացվում իրենց համար»,– նշեց վարչապետը։

Նրա խոսքով` այս թեմայով Ղազախստանը միակ երկիրը չէ, որ հետաքրքրված է, և հայկական կողմը Ղազախստանին հրավիրելու է պատրաստ լինելու Հայաստանով անցնող տարանցիկ ուղիներն օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների շղթայի մեջ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Երևան է ժամանել երեկ երեկոյան: Նախարարների բանակցությունները մեկնարկել են նախօրեին երեկոյան և կշարունակվեն այսօր՝ նախդեմառ դեմձևաչափով, ապա ՝ ընդլայնված կազմով:

Վերջին բարձր մակարդակի պաշտոնական այցը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 20-ին, երբ Ղազախստան էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս այցի շրջանակներում ղազախական կողմը հանդես է եկել միջին միջանցքի շրջանակներում նոր տրանսպորտային զարկերակի ստեղծման նախաձեռնությամբ, որը կանցնի Հայաստանի տարածքով և ուղիղ մուտք կապահովի դեպի Սևծովյան և թուրքական նավահանգիստներ:

Leave a comment