Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստում հարային մեղադրողը միջնորդել է երեք ամսով երկարաձգել Սրբազանի կալանքի ժամկետը։
Մեղադրողը նշել է, որ վերագրվող հանցավոր արարքների բնույթի վտանգավորության աստիճանն ունի էկան նշանակություն նրա հետագա վարքագծի հավականությունը կանորոշելու հարցում։
«Գործում առկա են փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու մեղադրյալի սույն փուլում անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը և առկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի այլ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Կոնկրետ դեպքում այլընտրանքային խափաման միջոցները պիտանի չեն հետապնդող նպատակին հասնելու համար»,- ասել է մեղադրողը։
Մկրտիչ Սրբազանի պաշտպաններից Ռոման Ահարոնյանն ասել է ոչ միայն կալանքի, այլ որևէ խափանման միջոցի կիրառման հիմք այս պահին վերացված է։
«Ունեինք ընդամենը մեկ հիմք, որ տեսականորեն կարող է ազդել վկաների վրա, այն էլ ի սպառ չկա, այս գործում ոչ մի վկա չկա։
Տեսականորեն կան տուժողներ՝ Արամայիս Թախմազյանը ևՍտեփան Ասատրյանը, որոնքպաշտպանված են պետության կողմից, լուրջ չէ մտքի ծայրով անգամ անցկացնել, որ հանկարծ կարող են փոխել իրենց ցուցմունքը՝ ազդվելով Սրբազանից։
Այս պահին որևէ խափանման միջոցի հիմք չկա, կալանքն անհապաղ ենթակա է վերացման»,- ասել է պաշտպանը։
Հիշեցնենք, որՄկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից 2 ամսով, այնուհետև ևս 2 ամով երկարաձգվել է կալանքը։
Նշված քրեական գործով տուժողներ են ճանաչված Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին տ․Թադեն) և Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին տ․Արամը)։
Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է հետևյալ արարքները իբրև կատարելու համար՝
– ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է .. իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ)
– 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը…. որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով):
The post Դատախազը միջնորդեց ևս երեք ամսով երկարաձգել Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը appeared first on Times.am.