ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական հարցերով ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել


ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն իրազեկում է, որ հյուպատոսական հարցերով ընդունելությունն իրականացվում է միայն նախապես ամրագրված այցերի հիման վրա։


 


Ընդունելության ժամերը՝ երկուշաբթիից հինգշաբթի՝ 09:30-13:00։


 

«Այց ամրագրելու համար անհրաժեշտ է մուտք գործել դեսպանության պաշտոնական կայքէջ՝ https://usa.mfa.am/hy/ և հիմնական մենյուից սեղմել՝ «Ամրագրել ժամադրություն»։


 


Բացվող պատուհանում ընտրել Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, այդ թվում՝


 


• Անձնագրի տրամադրում / փոխանակում


• Մուտքի արտոնագրի տրամադրում


• Վերադարձի վկայականի տրամադրում


• Նոտարական ծառայություններ


• Տեղեկանքների տրամադրում


 


Ընտրելով համապատասխան ծառայությունը՝ կարող եք ամրագրել ազատ ժամ և լրացնել անհրաժեշտ տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, էլ. հասցե, հեռախոսահամար)։


 

Հարկ է նկատի ունենալ, որ հյուպատոսական ծառայությունների և կատարվող գործողությունների համար գանձվող պետական տուրքը կարող եք վճարել բացառապես օնլայն` E-Payments համակարգի միջոցով՝ https://www.mfa.am/hy/fees/


 


Հյուպատոսական հարցերով կարող եք ստանալ խորհրդատվություն նաև զանգի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն գրելու միջոցով՝


 


հեռախոսազանգն աշխատանքային օրերին՝ ժամը 14:30–16:30


հեռ.` +1 (202) 319-1976 (0 կամ 1)


 


էլեկտրոնային փոստ՝

[email protected] (անհրաժեշտ է նշել հարցը, անունը, ազգանունը և հեռախոսահամարը)»,- ասվում է հաղորդագրության մեջ։


 

Դիտումների քանակ9

Leave a comment