Որոշ շրջաններում ձյան ծածկույթը կհսանի 20-50 սմ–ի. եղանակի տեսություն

https://arm.sputniknews.ru/20260409/vorvosh-shrjannerum-dzjan-tsatskujty-khsani–20-50-smi-eghanaki-tesutjun-100769333.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/09/72132475_0:0:1425:1068_1920x0_80_0_0_82d48b6c7fd061c4cbea0a9528ea9682.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, քամի, անձրև, ձյուն, բուք, մերկասառույց, երևան

եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, քամի, անձրև, ձյուն, բուք, մերկասառույց, երևան

Բաժանորդագրվել

Որոշ մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Նշվում է, որ լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին, 12-13-ին տեղումները կլինեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ապրիլի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։

Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։

Leave a comment