Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սերգո Աթանեսյանին

Քաղաքականություն

08.04.2026 | 22:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 8-ին, որոշում է ստորագրել, որով պաշտոնից ազատել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Սերգո Արմենի Աթանեսյանին 2026 թվականի ապրիլի 8-ից ազատել շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Աթանեսյանն այս պաշտոնում նշանակվել էր 2023-ի հոկտեմբերին։

Leave a comment