Թրամփը պնդում է, որ Իրանն ուրանը փոխանցի, բանակցությունները կմեկնարկեն Իսլամաբադում. Լևիթ

https://arm.sputniknews.ru/20260408/trampy-pndum-e-vor-irann-urany-pvokhanci-banakcutjunnery-kmeknarken-islamabadum-levit–100788804.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86408791_167:0:2898:2048_1920x0_80_0_0_2191fdcdca6a89e32559d839b01b8faa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սպիտակ տուն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ամն, հորմուզի նեղուց, բանակցություններ, պակիստան

սպիտակ տուն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ամն, հորմուզի նեղուց, բանակցություններ, պակիստան

Բաժանորդագրվել

ԱՄՆ վարչակազմը բանակցային պատվիրակություն է ուղարկում Իսլամաբադ, որտեղ ապրիլի 11–ին տեղի կունենա Իրանի վերաբերյալ բանակցությունների նոր փուլը։ Պատվիրակությունը կգլխավորեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն մտադիր է հասնել նրան, որ Իրանն իրեն փոխանցի հարստացված ուրանը՝դիտարկելով այս հարցը որպես առանցքային առաջնահերթություն և «կարմիր գիծ» առաջիկա բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լևիթը։

«Դա նախագահի և նրա բանակցային թիմի առաջնահերթությունների ցանկի ամենավերևում է… դա կարմիր գիծ է, որից նախագահը մտադիր չէ հրաժարվել», – ընդգծել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնն ակնկալում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։

Լևիթը հայտնել է նաև, որ ԱՄՆ վարչակազմը բանակցային պատվիրակություն է ուղարկում Իսլամաբադ, որտեղ շաբաթ տեղի կունենա Իրանի ուղղությամբ բանակցությունների նոր փուլը: Պատվիրակությունը կգլխավորեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։

Բանակցություններն անցկացվելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին հայտարարությունից հետո: Դրանից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց Հորմուզի նեղուցի վերաբացման մասին՝ ռազմավարական երթուղի, որով անցնում է համաշխարհային նավթի, նավթամթերքի և հեղուկ բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը։

Սպիտակ տունը շեշտել է, որ ուշադիր կհետևի նեղուցում տիրող իրավիճակին։

«Իրանը պարտավորվել է վերաբացել Հորմուզի նեղուցը, ինչին կհետևի նախագահը, վարչակազմը ևս ուշադիր հետևում է դրան իրական ժամանակի ռեժիմում», – ասել է Լևիթը։

Միաժամանակ Վաշինգտոնը հնարավոր է համարում Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու հնարավորությունը, սակայն այդ հարցը դեռ քննարկման փուլում է։

«Սա գաղափար է, որը նախագահն արդեն արտահայտել է… և այն կքննարկվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում», – նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Լևիթը միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ի առաջնահերթ խնդիրն է մնում «նեղուցի կայուն և անխափան աշխատանքի ապահովումը առանց որևէ սահմանափակման»։

Leave a comment