https://arm.sputniknews.ru/20260408/trampy-pndum-e-vor-irann-urany-pvokhanci-banakcutjunnery-kmeknarken-islamabadum-levit–100788804.html
Թրամփը պնդում է, որ Իրանն ուրանը փոխանցի, բանակցությունները կմեկնարկեն Իսլամաբադում. Լևիթ
Թրամփը պնդում է, որ Իրանն ուրանը փոխանցի, բանակցությունները կմեկնարկեն Իսլամաբադում. Լևիթ
Sputnik Արմենիա
ԱՄՆ վարչակազմը բանակցային պատվիրակություն է ուղարկում Իսլամաբադ, որտեղ ապրիլի 11–ին տեղի կունենա Իրանի վերաբերյալ բանակցությունների նոր փուլը։ Պատվիրակությունը… 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T22:25+0400
2026-04-08T22:25+0400
2026-04-08T22:35+0400
սպիտակ տուն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
ամն
հորմուզի նեղուց
բանակցություններ
պակիստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86408791_0:162:3064:1886_1920x0_80_0_0_93c599f34c13fcc546325008bf1946b3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն մտադիր է հասնել նրան, որ Իրանն իրեն փոխանցի հարստացված ուրանը՝դիտարկելով այս հարցը որպես առանցքային առաջնահերթություն և «կարմիր գիծ» առաջիկա բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լևիթը։«Դա նախագահի և նրա բանակցային թիմի առաջնահերթությունների ցանկի ամենավերևում է… դա կարմիր գիծ է, որից նախագահը մտադիր չէ հրաժարվել», – ընդգծել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնն ակնկալում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։Լևիթը հայտնել է նաև, որ ԱՄՆ վարչակազմը բանակցային պատվիրակություն է ուղարկում Իսլամաբադ, որտեղ շաբաթ տեղի կունենա Իրանի ուղղությամբ բանակցությունների նոր փուլը: Պատվիրակությունը կգլխավորեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։Բանակցություններն անցկացվելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին հայտարարությունից հետո: Դրանից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց Հորմուզի նեղուցի վերաբացման մասին՝ ռազմավարական երթուղի, որով անցնում է համաշխարհային նավթի, նավթամթերքի և հեղուկ բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը։Սպիտակ տունը շեշտել է, որ ուշադիր կհետևի նեղուցում տիրող իրավիճակին։«Իրանը պարտավորվել է վերաբացել Հորմուզի նեղուցը, ինչին կհետևի նախագահը, վարչակազմը ևս ուշադիր հետևում է դրան իրական ժամանակի ռեժիմում», – ասել է Լևիթը։Միաժամանակ Վաշինգտոնը հնարավոր է համարում Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու հնարավորությունը, սակայն այդ հարցը դեռ քննարկման փուլում է։«Սա գաղափար է, որը նախագահն արդեն արտահայտել է… և այն կքննարկվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում», – նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը։Լևիթը միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ի առաջնահերթ խնդիրն է մնում «նեղուցի կայուն և անխափան աշխատանքի ապահովումը առանց որևէ սահմանափակման»։
սպիտակ տուն
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
պակիստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86408791_167:0:2898:2048_1920x0_80_0_0_2191fdcdca6a89e32559d839b01b8faa.jpg.webp
սպիտակ տուն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ամն, հորմուզի նեղուց, բանակցություններ, պակիստան
սպիտակ տուն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ամն, հորմուզի նեղուց, բանակցություններ, պակիստան
ԱՄՆ վարչակազմը բանակցային պատվիրակություն է ուղարկում Իսլամաբադ, որտեղ ապրիլի 11–ին տեղի կունենա Իրանի վերաբերյալ բանակցությունների նոր փուլը։ Պատվիրակությունը կգլխավորեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն մտադիր է հասնել նրան, որ Իրանն իրեն փոխանցի հարստացված ուրանը՝դիտարկելով այս հարցը որպես առանցքային առաջնահերթություն և «կարմիր գիծ» առաջիկա բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լևիթը։
«Դա նախագահի և նրա բանակցային թիմի առաջնահերթությունների ցանկի ամենավերևում է… դա կարմիր գիծ է, որից նախագահը մտադիր չէ հրաժարվել», – ընդգծել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնն ակնկալում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։
Լևիթը հայտնել է նաև, որ ԱՄՆ վարչակազմը բանակցային պատվիրակություն է ուղարկում Իսլամաբադ, որտեղ շաբաթ տեղի կունենա Իրանի ուղղությամբ բանակցությունների նոր փուլը: Պատվիրակությունը կգլխավորեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։
Բանակցություններն անցկացվելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին հայտարարությունից հետո: Դրանից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց Հորմուզի նեղուցի վերաբացման մասին՝ ռազմավարական երթուղի, որով անցնում է համաշխարհային նավթի, նավթամթերքի և հեղուկ բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը։
Սպիտակ տունը շեշտել է, որ ուշադիր կհետևի նեղուցում տիրող իրավիճակին։
«Իրանը պարտավորվել է վերաբացել Հորմուզի նեղուցը, ինչին կհետևի նախագահը, վարչակազմը ևս ուշադիր հետևում է դրան իրական ժամանակի ռեժիմում», – ասել է Լևիթը։
Միաժամանակ Վաշինգտոնը հնարավոր է համարում Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու հնարավորությունը, սակայն այդ հարցը դեռ քննարկման փուլում է։
«Սա գաղափար է, որը նախագահն արդեն արտահայտել է… և այն կքննարկվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում», – նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Լևիթը միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ի առաջնահերթ խնդիրն է մնում «նեղուցի կայուն և անխափան աշխատանքի ապահովումը առանց որևէ սահմանափակման»։