ՔԿԾ-ում ներկայացվել են կալանավորների ուղեկցման նոր տրանսպորտային միջոցները

Քաղաքականություն

08.04.2026 | 21:25

Այսօր Քրեակատարողական ծառայությունում ներկայացվել են կալանավորված և դատապարտված անձանց ուղեկցումների համար ձեռքբերված նոր տրանսպորտային միջոցները։ Արդեն մատակարարվել է 22 մեքենա, նախատեսվում է ևս 26-ի մատակարարում, որոնցից երկուսը նախատեսված են հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց համար։

«Մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից նոր տրանսպորտային միջոցներն ամբողջությամբ համապատասխանում են եվրոպական ստանդարտներին՝ ապահովելով ուղեկցումների անվտանգ և արդյունավետ կազմակերպումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment