Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 31-ից ապրիլի 6-ը


Հիդրոօդերևութաբանությանև մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հաղորդագրություն։ Հետազոտությունը ընդգրկում է մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածը։


 


Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


  • Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին,

  • Նոր Նորքում՝ չի գերազանցել,

  • Արաբկիրում՝ չի գերազանցել,

  • Շենգավիթում` չի գերազանցել։


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


  • Նոր Նորքում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին,

  • Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 5-6-ը,

  • Շենգավիթում՝ ապրիլի 1-ին,

  • Արաբկիրում` չի գերազանցել։


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


 

Դիտումների քանակ4

Leave a comment