Կրեմլը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը

Քաղաքականություն

08.04.2026 | 16:56

Կրեմլը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը և հույս ունի, որ շուտով տեղի կունենան այդ երկրների պատվիրակությունների միջև ուղիղ շփումներ։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երեկ տարբեր կողմերից հնչած բավականին կոշտ հայտարարությունների ֆոնին, որոնք զգալի հույզեր առաջացրին ամբողջ աշխարհում, մենք ուրախ էինք լսել հրադադարի մասին այս լուրը և ողջունում ենք զինված էսկալացիայի ուղով  չգնալու  որոշումը, հատկապես՝ չհարվածել քաղաքացիական թիրախներին կամ իրանական տնտեսական օբյեկտներին», – ասել է նա՝ որոշումը որակելով «շատ կարևոր»։

«Մենք հույս ունենք, որ, ինչպես նշում են լրատվամիջոցները, առաջիկա օրերին Իրանի և Ամերիկայի պատվիրակությունների միջև ուղիղ շփումներ կկայանան, ինչը հնարավորություն կտա շարունակել խաղաղ քննարկումները։ Կողմերից յուրաքանչյուրը կկարողանա պաշտպանել իր շահերը ոչ թե զինված միջամտության միջոցով, այլ բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Պեսկովը։

Նա հիշեցնել, որ ի սկզբանե  Մոսկվան հորդորել է այս սրացումը արագորեն խաղաղ հուն տեղափոխելու և  քաղաքական ու դիվանագիտական ​​շփումների, բանակցությունների անցնելու անհրաժեշտության մասին։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment