Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին


Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ Երևանի մետրոպոլիտենի վճարային անցակետերում հսկողություն իրականացնող աշխատակիցները որևէ առնչություն չունեն վճարային գործառույթների հետ։


 


«Խնդրում ենք և հորդորում՝ զերծ մնալ աշխատակիցների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելուց։


 


Վճարային բոլոր հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել «Թել-Սել» ընկերությանը։


Հեռախոս՝ 88-30, 060 27 22 22»,- ասված է հաղորդագրությունում:


 

Դիտումների քանակ13

Leave a comment