Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հայկ Դավթյանին

24News-ի տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հայկ Դավթյանին այն նույն գործի շրջանակներում, ինչ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին։

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին․

«Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,-ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

–00—ՅՄ

Leave a comment