Կառավարության որոշմամբ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքում ստեղծվելու է էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին:
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կենտրոնական մարմնում էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ստեղծմամբ, ինչպես նաև առաջին բաժնի և Երևանի քաղաքային մարմնում առկա տարածքային ստորաբաժանումների հետագա գործունեության անհրաժեշտության բացակայությամբ: