Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ վնասվել են նաև երկու հայկական եկեղեցիներ. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ներկայացրել է Իրանում վերջին ցույցերի ժամանակ պատճառված նյութական վնասը։ Ըստ X սոցիալական ցանցում հրապարակված գրառման՝ վնասվել են նաև երկու հայկական եկեղեցիներ։

«Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով պատճառված վնասը՝

Շտապօգնության 305 ավտոմեքենա և ավտոբուս

24 բենզալցակայան

700 խանութ

300 մասնավոր առանձնատուն

750 բանկ

414 պետական շենք

749 ոստիկանական բաժանմունք

120 «Բասիջ» կենտրոն

200 դպրոց

350 մզկիթ

15 գրադարան

2 հայկական եկեղեցի

253 ավտոբուսային կայարան

600 բանկոմատ

800 մասնավոր ավտոմեքենա»,- գրել է Իրանի արտգործնախարարը։

Leave a comment