https://arm.sputniknews.ru/20260408/nvorqmarash-bki-tnoreny-qp-cucakum-chi-yndgrkvel-vorvovhetev-rd-qaghaqaci-e-100768250.html
«Նորք–Մարաշ» ԲԿ–ի տնօրենը ՔՊ ցուցակում չի ընդգրկվել, որովհետև ՌԴ քաղաքացի է
«Նորք–Մարաշ» ԲԿ–ի տնօրենը ՔՊ ցուցակում չի ընդգրկվել, որովհետև ՌԴ քաղաքացի է
Sputnik Արմենիա
Ավելի վաղ մամուլը գրել էր, թե ծնունդով իջևանցի Ադամյանի՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու հարցում քաղաքացիությունը փաստորեն խոչընդոտ չի եղել։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T14:29+0400
2026-04-08T14:29+0400
2026-04-08T14:31+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
քաղաքացիություն
միքայել ադամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/17/98049778_0:0:2500:1407_1920x0_80_0_0_9c5c894771d99546753cee0095beb504.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայտնի սրտաբան, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ցուցակում որպես անկուսակցական, սակայն վերջնական ցուցակում տեղ չի գտել ՌԴ քաղաքացի լինելու պատճառով։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում` արձագանքելով մամուլում երեկ տարածված տեղեկություններին, թե իջևանցի բժշկի՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար նրա քաղաքացիությունը խոչընդոտ չի եղել։Ադամյանի խոսքով՝ պատվիրակների ընտրության շնորհիվ ինքը 86-րդ տեղում է եղել, սակայն ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու պատճառով չի ընդգրկվել նախընտրական ցուցակում։Հիշեցնենք` ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդված 2-րդ կետով սահմանվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/17/98049778_47:0:2270:1667_1920x0_80_0_0_7fa282556ddfa834672eef35aec37b79.jpg.webp
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քաղաքացիություն, միքայել ադամյան
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քաղաքացիություն, միքայել ադամյան
Ավելի վաղ մամուլը գրել էր, թե ծնունդով իջևանցի Ադամյանի՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու հարցում քաղաքացիությունը փաստորեն խոչընդոտ չի եղել։
Ադամյանի խոսքով՝ պատվիրակների ընտրության շնորհիվ ինքը 86-րդ տեղում է եղել, սակայն ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու պատճառով չի ընդգրկվել նախընտրական ցուցակում։
«Ինչպես տեսնում ենք, ՔՊ–ի ցուցակով առաջադրվողների համար ՌԴ քաղաքացի լինելը վստահաբար խոչընդոտ է»,- գրել է Ադամյանը։
Հիշեցնենք` ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդված 2-րդ կետով սահմանվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: