Իրանական կապալառուն Քաջարան–Ագարակ մայրուղու շինարարությունը կավարտի 2027թ.-ին

https://arm.sputniknews.ru/20260408/iranakan-kapalarun-qajaranagarak-majrughu-shinararutjuny-kavarti-2027t-in-100765750.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/07/82752866_0:48:1155:914_1920x0_80_0_0_ff62a6863aad77ecf2cafaceda161da4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քաջարան, ագարակ, սյունիք, իրանի իսլամական հանրապետություն, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ

քաջարան, ագարակ, սյունիք, իրանի իսլամական հանրապետություն, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ

Բաժանորդագրվել

Նույն կապալառուն Սյունիքի մարզում նախատեսում է կառուցել 7.2 կիլոմետրանոց Քաջարանի թունելը։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իրանական կապալառու ընկերությունը Քաջարանից մինչև Ագարակ մայրուղու շինարարությունը կավարտի նախատեսված ժամկետներում՝ 2027թ․–ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նշվում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքի վերաբերյալ հարցեր է քննարկել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։

Ղալեչյանը կարևորել է Իրանի հետ համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։

«Հանդիպման ընթացքում Քրիստինե Ղալեչյանը ընդգծել է, որ ծրագրում գործադրված ջանքերի և իրանական ընկերության ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի աշխատանքներն ավարտել »,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հյուսիս-Հարավ մայրուղին կառուցում է իրանական կապալառու ընկերությունը, որը բաղկացած է Abad Rahan Pars International Group-ից և Tunnel Sadd Ariana-ից։

Նույն կապալառուն Սյունիքի մարզում նախատեսում է կառուցել 7.2 կիլոմետրանոց Քաջարանի թունելը։

Սյունիքի մարզում իրականացվող Հյուսիս-Հարավ նախագծի չորրորդ փուլը նախատեսում է Իրանի սահմանից (Ագարակ) մինչև Քաջարան տանող 32 կիլոմետրանոց ճանապարհի կառուցում (ներառյալ հինգ հանգույց, երկու նոր թունել և 15 նոր կամուրջ)։ Բացի այդ, նախագիծը ներառում է Քաջարանի նոր 7.2 կիլոմետրանոց թունելի և հարակից 4 կիլոմետրանոց ճանապարհների կառուցումը։ Սա կնվազեցնի Մեղրիի հատվածում երթևեկության խցանումները։ Երթուղին կկրճատվի 14 կիլոմետրով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհն անցնելու ժամանակը կկրճատվի 40 րոպեով։

Հիշեցնենք՝ «Հյուսիս-Հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենածավալուն նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործող հատվածների ընդլայնմամբ) կկրճատի իրանականից մինչև վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։

Leave a comment