Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի բացակայությունը Իրանի հետ հրադադարի շուրջ բանակցությունների սեղանից դիվանագիտական աղետ է, որի համար մեղավոր է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, չորեքշաբթի օրը հայտարարել է ընդդիմության առաջնորդ և նախկին վարչապետ Յաիր Լապիդը։
«Մեր ողջ պատմության ընթացքում մենք երբեք չենք բախվել այս մասշտաբի դիվանագիտական աղետի։ Իսրայելը նույնիսկ սեղանի շուրջ չէր, երբ որոշումներ էին կայացվում, որոնք ազդում էին մեր ազգային անվտանգության հիմքերի վրա», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Լապիդի խոսքով՝ վարչապետը քաղաքականապես և ռազմավարական առումով ձախողվել է և չի կարողացել հասնել իր նպատակներից որևէ մեկին։